Իրան

Article on other languages:

del.icio.us del.icio.us
Digg Digg
Furl Furl
Reddit Reddit
Rojo Rojo
Add to OnlyWire
جمهوری اسلامی ايران
Ջոմհուրիյե Էսլամիյե Իրան
Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի դրոշը Իրանի Զինանշան
Նշանաբան՝
"Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն"
(1979-)
Ազգային հիմն՝
Սորուդ-է Մելլի-է Իրան
Իրանի դիրքը
Մայրաքաղաք Թեհրան
35°41′N, 51°25′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) պարսկերեն
Կառավարում Իսլամական Հանրապետություն
 -  Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի
 -  Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
Հիմնում
 -  Պրոտո-Էլամական Ժամանակ 3200-2700 BCE 
 -  Էլամական Ժամանակ 2700-550 BCE 
 -  Մարական հարստություն 728-550 BCE 
 -  Աքեմենյան հարստություն 550-330 BCE 
 -  Պարթև հարստություն 248 BC-224 CE 
 -  Սասանյան հարստություն 224–651 CE 
 -  Սեֆյան հարստություն մայիս 1502 
 -  Առաջին Սահմանադրություն 1906 
 -  Իսլամական Հեղափոխություն 1979 
Տարածք
 -  Ընդհանուր 1,648,195 կմ² (18-րդ)
636,372 մղոն² 
 -  Ջրային (%) 0.7
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 71,208,000 (18-րդ)
 -  2006 մարդահամարը 70,472,846 (17-րդ)
 -  Խտություն 42 /կմ² (158-րդ)
109 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $610.4 միլիարդ (19-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $8,900 (69-րդ)
Ջինի (1998) 43.0 (
ՄԶՀ (2004) 0.746 () (96-րդ)
Դրամական միավոր Իրանական ռիալ (ريال) (IRR)
Ժամային գոտի IRST (UTC+3:30)
 -  Ամռանը (DST) չգործածված (UTC+3:30)
Ինտերնետ .ir
Հեռախոսային կոդ +98

Իրան (պարսկերեն՝ ايران, Իրան; ՄՀԱ՝ [iːˈɾɒn]), պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ايران, Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān:

Բովանդակություն

Ֆիզիկա-աշխարհագրական ակնարկ

Իրանն ընկած է Ասիա մայրցամաքի հարավ արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը` Միջագետքից մինչև Կոպետ- Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան` մոտ 2250 կմ: Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ քառ.: Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ: Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում` Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով: Իրանը լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին: Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները` խիստ կտրուկ:

Կլիման

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է: Տեղումները չափազանց քիչ են` համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում: Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում: Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը: Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է: Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները` Դաշթե-Քեվիր և Դաշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը: Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է: Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր` բացառությամբ Կասպից ծովի ափերի: Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, ոի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում` մինչև -20, -25 աստիճան: Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը:

Բնակչությունը

Lեզուները

Պետական կարգը

Զինված ուժերը

Մշակույթը

Իրանի օրացույցները

Արտաքին հղումներ

This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.